Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ

Հաստ աղիքի լորձաթաղանթի քրոնիկական տարածուն բորբոքախոցային ախտահարումն է, որն ուղեկցվում է ոչ միայն տեղային, այլև ընդhանուր ծանր բարդություններով։


Էթիոլոգիան։ Վերջնականապես բացահայտված չէ։ Ենթադրում են, որ հիվանդության հիմքում ընկած են աուտոիմուն պրոցեսները։ Խոցային կոլիտը զարգանում է հաստ աղիքի ախտահարված օջախից օրգանիզմ մեծ քանակությամբ աուտոհակածինների ներթափանցման հետևանքով։ Տեղի ունեցող փոփոխությունների էությունն այն է, որ մի կողմից, հաստ աղիքի լորձաթաղանթի ախտաբանական հակածինների նկատմամբ հակամարմիններ են առաջանում, իսկ, մյուս կողմից՝ աուտոհակածինների (հաստ աղիքի պատը) և հակամարմինների միջև գոյացող ռեակցիան հաստ աղիքի տարբեր բաժիններում նոր ախտաբանական փոփոխություններ է առաջացնում (Ս.Մ. Ռիս)։ Հետագայում պակաս կարևոր դեր չի խաղում նաև ակտիվացած աղիքային ֆլորան, որն ավելի է խորացնում և ընդարձակում ախտահարման օջախները, և դեստրուկցիայի օջախները վերափոխվում են խոցի։


Պաթոգենեզը։ Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի աուտոիմուն ծագումը հաստատվում է լորձաթաղանթի ձևաբանական փոփոխությունների բնույթով և իմունոդեպրեսանտ դեղամիջոցների կիրառումից դրական բուժական արդյունքի ստացումով։ Լորձաթաղանթի բազմաթիվ խոցերի հետևանքով առաջանում է արտահայտված ընդհանուր թունավորում, նյութափոխանակության պրոցեսների խանգարում։ Հաստ աղիքի ախտաբանական պրոցեսն արգելակող ազդեցություն է թողնում մակերիկամի կեղևի ֆունկցիայի վրա, առաջացնում է լյարդի ճարպային դիստրոֆիա, լորձաթաղանթում ավելանում է լաբրոցիտ բջիջների քանակը, որոնք կենսաբանական ակտիվ նյութեր են անջատում (սերոտոնին, հիստամին և այլն)։ Հիվանդների մի մասի մոտ զարգանում է նաև մաշկի սեպտիկոպիեմիկ երևույթներ, աչքի, հոդերի, տոքսիկոալերգիկ ախտահարումներ և այլն։


Կլինիկան։ Տարբերում են հիվանդության կլինիկական երեք հիմնական ձև՝

  1. սուր,
  2. առաջնաքրոնիկական,
  3. կրկնվող (ռեցիդիվող)։

Սուր ձևը երեխաների մոտ հազվադեպ է հանդիպում։

Հիվանդության վաղ ախտանիշներից է աղիքային արյունահոսությունը, այնուհետև կղանքը դառնում է հաճախակի և ջրիկ։ Հայտնվում են որովայնային ցավեր, ջերմություն։ Երեխաների մոտ շատ հաճախ հանդիպում են հիվանդության թեթև ձևերը։ Թունավորման երևույթները թույլ են արտահայտված, նկատվում է մարմնի զանգվածի պակասում։ Սակավարյունությունը հազվադեպ է զարգանում, ԷՆԱ-ն գտնվում է 20-30 մմ/ժամ սահմաններում։ Միջին ծանրության ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի դեպքում երեխաները կորցնում են զգալի քանակությամբ արյուն, զարգանում է արտահայտված սակավարյունություն։ Մշտական ախտանիշներից է որովայնային ցավը, որը, որպես կանոն, լինում է սպաստիկ բնույթի։

Հատկապես ծանր և վտանգավոր է ընթանում հիվանդության կայծակնային ձևը, որի արտահայտությունները արտակարգ ինտենսիվ են։ Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի բնորոշ առանձնահատկությունն է ռեմիսիայի և սրացումների պարբերական հաջորդումը։ Ռեմիսիայի շրջանում երեխայի վիճակը զգալի բարելավվում է։ Կատարված բուժումից հետո հետագա սրացումը կարող է լինել թույլ արտահայտված, և հիվանդությունը հաճախ քրոնիկական ընթացք է ստանում։

Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի ինչպես սուր, այնպես էլ քրոնիկական ձևերի համար բնորոշ են տարբեր բարդությունները։
Տեղային բարդություններ հանդիպում են հազվադեպ և սովորաբար զարգանում են հիվանդության ծանր ձևերի դեպքում։ Որոշ հիվանդների մոտ կարող է աղիքային առատ արյունահոսություն առաջանալ։ Երեխաների մոտ հաստ աղիքի թափածակում հազվադեպ է հանդիպում։ Թունավորման հարաճումը՝ ջերմության բարձրացումով, հաճախացած պուլսը, ծանր կոլիտի երևույթները հիվանդ երեխաների մոտ նախաթափածակման վիճակ են համարվում։ Տեղային բարդություններից են նաև հաստ աղիքի տոքսիկ լայնացումը և նեղացումը (ստրիկտուրա)։ Ընդհանուր բարդություններից են աղիքային դիսբակտերիոզը, կանդիդամիկոզը, արթրիտները, աչքի ախտահարումը, միզատար ուղիներում քարերի առաջացումը, ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգի խանգարումները։

Հիվանդության վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել հաստ աղիքի էնդոսկոպիական և ռենտգենաբանական հետազոտություններ։

 

Բուժումը։ Նշանակվում է դիետաթերապիա և դեղորայքային բուժում։ Հիվանդները ստանում են բարձր կալորիականության, չգրգռող, սպիտակուցների և վիտամինների բարձր պարունակությամբ դյուրամարս սննդանյութեր (կաթնասեր, կարագ, անյուղ միս, ձուկ, բանջարեղենային խյուս, շիլաներ և այլն)։ Խմորման հակման և փքանքի (մեթեորիզմ) առաջացման դեպքում նպատակահարմար է սահմանափակել ածխաջրերը։ Անհրաժեշտ է խուսափել այնպիսի մրգերից, որոնք կարող են առաջացնել ալերգիզացիա (նարինջ, մանդարին, ելակ և այլն):

Տեղային բուժումը ցուցված է գլխավորապես ախտաբանական պրոցեսի սահմանափակ տարածման դեպքում՝ միկրոհոգնաներ չիչխանի (облепиха), ձկան, մասրենու յուղով (3-4 շաբաթ)։ Այդ նույն միջոցները կարելի է նշանակել նաև հաստ աղիքի համատարած ախտահարման ժամանակ։ Նշված միջոցները տրվում են նաև ներքին ընդունման ձևով՝ 5-10 մլ, 3-4 շաբաթ։

Անհետաձգելի վիրաբուժական միջամտությունը ցուցված է աղիքների խոցերի թափածակման, պերիտոնիտի զարգացման, առատ աղիքային արյունահոսության, հաստ աղիքի տոքսիկ լայնացման դեպքերում։ Վիրաբուժական միջամտությունը ցուցված է նաև ծանր ձևով ընթացող ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտով տառապող երեխաների մոտ, երբ կոնսերվատիվ բուժումն արդյունավետ չէ։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ